Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Հայկական խոհանոց. Եղինջապուր

am en es ru
haykakan-xohanoc-exinjapour

Եղինջը հայկական խոհանոցում հաճախակի օգտագործվող բույսերից է։ Այն չափազանց օգտակար է և համեղ։

Բաղադրությունը`

150 գրամ եղինջ

25 գրամ գլուխ սոխ

15 գրամ հալած յուղ

80 գրամ կարտոֆիլ

20 գրամ բրինձ

մաղադանոս

աղ, սև պղպեղ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը`

Ջուրը եռացնել, մեջը գցել աղ, սոխառած, մաքրած և լվացած խոշոր կտրտած կարտոֆիլ, ընտրած ու լվացած բրինձ և եփել մինչև որ բրինձը պատրաստ լինի։ Մատուցելուց 15 րոպե առաջ ավելացնել լվացած և կտրտած եղինջ և թողնել մինչև եռալը։ Եղինջապուրը ավելի լավ է պատրաստել մսի արգանակով։

Մատուցելիս վրան մաղադանոս ցանել։ Բարի ախորժակ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ