Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հայկական խոհանոց. Լոբով ապուր

am ru es en
haykakan-xohanoc-lobov-apour

Լոբին հայկական խոհանոցում ոչ պակաս տարածված է, քան միսը: Ոչ միայն իր համային հատկանիշների և սննդարար լինելու, այլ նաև չափազանց օգտակարության շնորհիվ: Այդ պատճառով էլ հայերը հատուկ տեղ են տալիս լոբուն իրենց խոհանոցում:

Պատրաստման եղանակը՝

կարմիր լոբի – 2 բաժ.
ջուր – 1,5 լիտր
սոխ – 2 հատ
մաքրած ընկույզ – 0,5 գր․
մի փոքր ալյուր և հալած յուղ
համեմ
աղ, համեմունքներ (կարմիր պղպեղ)։

Լվացած լոբու վրա վեց ժամով սառը ջուր ենք լցնում, այնուհետև լավ լվանում ենք: Կրկին ջուր ենք լցնում վրան, հասցնում եռման միջին կրակի վրա և հանում փրփուրը: Դրանից հետո դանդաղեցնում ենք կրակը և հասցնում պատրաստ լինելու աստիճանի: Պատրաստի լոբին տրորում ենք քամիչի միջոցով և բացում լոբու ջրով, մինչև որ խիտ զանգված ստացվի: Լոբու զանգվածին ավելացնում ենք մանր կտրատված սոխեռած, մանրացված ընկույզը, լոբու ջրով բացած ալյուրը, աղը, պղպեղը և համեմը: Բոլորը խառնում ենք, բացում մնացած ջրով, հասցնում եռման: Լոբին պատրաստ է:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ