Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Հայկական խոհանոց. Մանթի

am es
haykakan-xohanoc-manti

Բաղադրություն

Ջուր-190 մլ

Աղ-3 գրամ

Ալյուր-2.5 բաժակ

Ձու-1 հատ

Խճողակ

Տավարի միս-250 գրամ

Սոխ-350 գրամ

Սև աղացած պղպեղ-3 գրամ

Աղ-3 գրամ

Չաման-0.5 թեյի գդալ

Կարագ-30 գրամ

Խոզի միս-200 գրամ

Պատրաստման եղանակ

Ջուրը, ձուն, ալյուրը և աղը խառնել, որ ստացվի պինդ խմոր: Տավարի և խոզի միսը լվանալ և կտրատել բարակ ՝ 3-5 մմ փոքր կտորներով:

Սոխը շատ բարակ կտրատել: Սոխը և միսը խառնել, այնուհետև ավելացնել պղպեղ, չաման, աղ և կրկին լավ խառնել:

Խմորը բաժանել մի քանի մասերի և խորանարդիկներով կտրատել: Յուրքանաչյուր խորանարդիկի վրա լցնել միջուկը: Խմորի ծայրերը միացնել խաչաձև:

Մնացած փոքր ծայրերը միացնել իրար: Արդյունքում ստացվում է խմորներ ծրարի տեսք են ստանում: Մանթիները տեղադրել նախորոք ձեթով պատված թավայի: Վրան սառը ջուր ցողել, կափարիչով փակել և եփել 45 րոպե:

Մատուցել կարագի կամ թթվասերի հետ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ