Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հայկական խոհանոց. Մշոշ

am es
haykakan-xohanoc-msos

Վանա հարուստ խոհանոցի բաղադրատոմս է. բառն առաջացել է մըշմոշ (ծիրան) բառի կրճատումից։ Կան տարբեր տեսակի մշոշներ, գլխավոր բաղադրիչը ոսպն է, որին միանում են դդում կամ կանաչ լոբի կամ բազուկ. սակայն դասական մշոշը պատրաստվում է ոսպով, ծիրանաչրով և ընկույզով։ Պահքային կերակրատեսակ է։

Բաղադրություն

Ոսպ` 1 բաժակ

Սոխ ՝ 3-4 գլուխ,

Նուշ կամ ընկույզ՝ ½բաժակ,

Ծիրանի չիր՝ ½ բաժակ,

Սալորաչիր՝ ½ բաժակ

Աղ, սև և կարմիր պղպեղ, բուրավետ ոլոռ, դափնու տերև

Բուսայուղ

Պատրաստման եղանակը`

Ոսպը թրջել և թողնել 3-4 ժամ: Ապա եփել, մինչև փափկի: Սոխը մանր կտրատել և սոխառած պատրաստել: Ոսպին ավելացնել մանրացրած ընկույզ, սոխը, լվացված չիրն ու խառնելով եփել 12-15 րոպե: Պատրաստի ուտեստի վրա ցանել պղպեղ և մաղադանոս: Բարի ախորժակ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ