Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Հայկական խոհանոց. Նազուկ

am es ru
haykakan-xohanoc-nazouk

Նազուկը հայկական հրուշակեղեն է, որը պատրաստվում է ալյուրից, կարագից, շաքարավազից, խմորիչից, վանիլային հավելումներից, ձվից, հաճախ օգտագործում են ընկույզ:

Բաղադրիչներ

խմորի համար՝

բարձր տեսակի ալյուր – 3-3,5 բաժակ,
կաթ – 1 լ,
խմորիչ – 50 г,
շաքարավազ – 1/2 բաժակ,
ձու – 12 հատ,
յուղ – 300 գ,
դարչին – 2 թ.գդ.,
աղացած մեխակ – 1/2 թ.գդ.,
վրան քսելու համար.
դեղնուց – 1 հատ,
կաթ – 2 ճ.գդ.

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցնել 1/2 բաժակ կաթ, մի քիչ տաքացնել: Խառնել խմորիչը, ավելացնել մեկական ճաշի գդալ շաքարավազ և ալյուր, խառնել: Թողնել տաք տեղում, մինչև փրփուրի «գլխարկ» առաջանա: 3 բաժակ ալյուրը մաղել խորը թասի մեջ, վրան փոս անել, լցնել խմորիչով խաբուրդը: Հետո հերթով ավելացնել կաթը, շաքարավազը, ձուն, յուղը, մեխակն ու դարչինը: Խառնել, կստացվի հարթ խմոր: Խմորը ծածկել սրբիչով, թողնել 2-3 ժամ տաք տեղ: Խմորից բլիթներ պատրաստել, դնել տապակին, կես ժամ թողնել որ ուռչի: Վրան քսել դեղնուցի ու կաթի խառնուրդը և թխել 20 րոպե 200 աստիճաում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ