Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Հայկական խոհանոց. Պանրով պյորեկ

am es
haykakan-xohanoc-panrov-pyorek

Առաջարկում ենք պատրաստել և փորձել հայկական խոհանոցի այս հետաքրքիր ուտեստը՝ պանրով պյորեկ:

Խմոր՝

1 բաժակ ալյուրը մաղել ամանի մեջ, 1 բ. մածունի մեջ լցնել 1 թ. գդալ սոդա, խառնել, որ փրփրի և լցնել ալյուրի վրա, ավելացնել 1/4 բաժակ ձեթ, կես թ. գդալ աղ, սկսել հունցել՝ ընթացքում ալյուր ավելացնելով, որ ստացվի փափուկ և ձեռքերին չկպչող խմոր:

Միջուկ՝

400 գ պանիրը քերել (ցանկալի է օգտագործել աղի և ոչ աղի), ավելացնել 1 ձու, կես կապ մաղադանոս, մի քանի ճյուղ կանաչ սոխ և ըստ ճաշակի՝ չոր անանուխ (նանա): Խառնել:

Խմորը բաժանել 6 գնդի, յուրաքանչյուրը գրտնակել օվալաձև (ոչ մեծ), ծայրերը ոլորել, երկարությամբ լցնել միջուկը, եզրերը միացնել այնքան, որ միջուկը երևա, բայց թխվելիս դուրս չթափվի: Թխել նախապես 180 աստիճան միացրած ջեռոցում մոտ 30 րոպե կամ մինչև կարմրելը: Մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում: Բարի ախորժակ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ