Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հայկական խոհանոց. Պասուց տոլմա

am es
haykakan-xohanoc-pasouc-tolma

Պասուց տոլման հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակներից է:

Այն շատ պրակտիկ կերակրատեսակ է, քանի որ սառնարանում պահվում է բավականին երկար ժամանակ և դրանից ավելի համեղ է դառնում: Այդ իսկ պատճառով, մի կողմից, այն կարելի է պատրաստել նախապես, իսկ մյուս կողմից` օգտագործել տոնական մի քանի օրերի կամ պահքի ընթացքում:

Պատրաստման եղանակը՝

թթու կամ թարմ կաղամբի բարակ թերթեր

1 բաժակ մանրացված սիսեռ

1 բաժակ ոսպ

1 բաժակ կարմիր լոբի

1 բաժակ բլղուր

սոխ

տոմատի մածուկ

աղ, պղպեղ, համեմունքներ

թթու սալոր (պարտադիր չէ, բայց ցանկալի է)

Թթու կաղամբի թերթիկները նախապես թրջել սառը ջրում երկու ժամով: Բլղուրից բացի, ամբողջ ընդեղենը թրջել մեկ գիշերով: Հաջորդ օրը խաշել մինչև պատրաստ լինելը: Սիսեռը մաքրել թաղանթից: Բոլոր բաղադրիչները խառնել: Ավելացնել տոմատի մածուկով տապակած սոխը, աղը, համեմունքները: Մեկ անգամ էլ լավ խառնել: Խճողակը դնել թերթերի մեջ, փաթաթել: Տոլման պետք է խոշոր լինի: Շարել կաթսայում, ավելացնել սալորները: Վրան լցնել տոմատի մածուկով բացած ջուր: Փակել շրջած ափսեով և եփել մինչև պատրաստ լինելը: Մատուցել սառը վիճակում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ