Հայկական խոհանոց. Տապակա «Արմավիր»

am en es ru
haykakan-xohanoc-tapaka-armavir

Բաղադրիչները

հորթի միս - 300 գրամ

սմբուկ - 1 հատ

լոլիկ - 1 հատ

նեխուր - 3 ցողուն

սոխ - 1 գլուխ

ձեթ - 2 ճաշի գդալ

կարագ - 20 գրամ

թթվասեր - 2 թեյի գդալ

ալյուր - 1 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Սմբուկը երկայնակի շերտատել: Սոխն ու լոլիկը օղակ-օղակ կտրատել: Նեխուրը կտրատել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել: Տապակել սմբուկի, սոխի շերտերը: Աղ ցանել, շուռ տալ, հանել թավայից: Տապակել կտրատած միսը, լոլիկը: Երբ միսը գրեթե պատրաստ լինի, աղ ցանել: Միսն ու լոլիկը հանել թավայից, տեղավորել սմբուկի կողքին:

Ընկույզը, սխտորը, կտրատած համեմն ու սամիթը հավանգի մեջ ծեծել, ավելացնել սպիտակ գինի, մի փոքր բուսայուղ: Թավայի մեջ կարագ հալեցնել, կտրատած նեխուրը մի քիչ դաղել, ավելացնել սոուսը, բոված ալյուրն ու թթվասերը: Մի քիչ ջուր ավելացնել, աղ անել: Եփել, որ սոուսը թանձրանա: Թանձրահյութը լցնել տապակած մսի և բանջարեղենի վրա, մատուցել:

Լրահոս

Նմանատիպ նորություններ