Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Հայկական խոհանոց. Տավուշի գորանի

ru am es
haykakan-xohanoc-tavousi-gorani

Բաղադրամաս (1 բաժնի համար)

300 գր հորթի խաշած փափկամիս

300 գր գլուխ սոխ

150 գր շագանակ

150 գր սեւ սալորաչիր

30 գր յուղ

15 գր սամիթ

2 գր չոր ծիտրոն

2 գր աղ

Պատրաստման եղանակը

Միսը խաշում ենք եւ առանձնացնում արգանակից: Թավան տաքացնում ենք, կիսալուսնաձեւ կտրատած սոխը տապակում: Երբ այն ոսկեգույն դառնա, շերտով ավելացնում ենք շագանակը, սալորաչիրը եւ սամիթը, աղը, այնուհետեը միսն ենք շարում, ավելացնում ենք չոր ծիտրոն: Արգանակը լցնում ենք այնպես, որ մսի 80 տոկոսը ծածկվի: Եփում ենք դանդաղ կրակի վրա՝ 20-25 րոպե: Մատուցման ջերմաստիճանը՝ 60-75, ճաշակել կարմիր անապակ գինով:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ