Ազգը չպիտի կորցնի իր արմատը, այն ազգը, որը մոռանում է իր պատմությունը, իր կենսագրությունը՝ հեռու է քաղաքակիրթ լինելուց

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Հայկական խոհանոց. Տհալ

am en ru es
haykakan-xohanoc-thal

Տհալը կամ ղավուրման տնայնագործական եղանակով պահածոյացված միսն է։ Հին ժամանակներում մեր նախնիները ուշ աշնանը պատրաստում էին տհալը, որն օգտագործում էին մինչև գարուն:

Ինչպես պատրաստել

Տավարի կամ ոչխարի միսը լվանալուց հետո թողնում են ծակոտկեն ամանի մեջ՝ մինչև լավ քամվելը (կա նաև աղաջրում պահելու տարբերակը)։ Այնուհետև եփում են, կրկին քամում, ապա, անջատելով խոշոր ոսկորները, միսը տապակելով կարմրացնում են մսաջրի երեսից հավաքած յուղի մեջ, լցնում կավե (կճուճ, կարաս) կամ արծնապատ ամանի մեջ, լավ սեղմում և վրան լցնում են հալած տաք յուղ (հնում՝ հալած դմակ)։

Ամեն անգամ օգտագործելիս, տարայում մնացած մսի կտորների վրա կրկին հալած յուղ են ավելացնում՝ մինչև դրանց ծածկվելը։ Պահում են սառը միջավայրում։ Միսը ուտում են և տաք և սառը վիճակում, ինչպես նաև գործածում են տարբեր կերակուրներ պատրաստելու համար։

Չնայած տհալի պատրաստման ծախսատար ու ժամանակատար գործընթացին, այն հիանալի միջոց է միսը երկար պահելու համար։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ