Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ձեռնարկ Հունաստանում

am es
hayoc-cexaspanoutyan-104-rd-tarelicin-nvirvac-cernark-hounastanoum

Ապրիլի 14-ին Հունաստանում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Կենտրոնական քաղաքական ձեռնարկը կազմակերպվեց Աթենքի Ռազմական թանգարանի սրահում, որին ներկա էին Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ը, Հունաստանի Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, Հունաստանի կառավարության և Խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, մտավորականներ, դասախոսներ, հասարակական-քաղաքական շրջանակների և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Հունաստանի կառավարության անունից ելույթ ունեցավ արտաքին գործերի փոխնախարար Տերենս Նիկոլաոս Քուիքը (Terence Nicholas Quick), իսկ խորհրդարանի անունից ներկաներին խոսք հղեց Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախաագահ Էլենի Ստամատակին (Eleni Stamataki):

Ձեռնարկի հիմնական բանախոսն էր հայտնի վերլուծաբան և լրագրող, «Ռեալ Նյուզ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոս Խաձինիկոլաուն (Nikos Hadjinikolaou).

Միջոցառումն ուղեկցվեց «Համազգային» մշակութային միության երգչախմբի և պարախմբի, դերասանուհի Քրիստինե Ալեքսանյանի ասմունքային կատարումներով:

Միջոցառման ավարտին Հ.Մ.Ը.Մ թմբուկահարների, սկաուտների և Աթենքի քաղաքապետարանի նվագախմբի ուղեկցությամբ կայացավ հիշատակի քայլերթ դեպի Աթենքի Սինտաղմա կենտրոնական հրապարակ և, պատվո պահակախմբի ներկայությամբ, Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի զետեղման արարողություն` ՀՀ դեսպանության, Հունաստանի կառավարության, խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի կողմից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ