Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Հայոց ցեղասպանության մասին հոդվածները 1890-1922 թթ․New York Times-ում

am
hayoc-cexaspanoutyan-masin-hodvacnere-1890-1922-ttnew-york-times-oum

Ս.թ. մարտի 20-ին՝ ժամը 12-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա 1890-1922 թթ․ամերիկյան մամուլում` մասնավորապես The New York Times-ի էջերում, հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածներից կազմված ժողովածուների հեղինակների հետ:


Հատորները լույս են տեսել բոլորովին վերջերս՝ Մխիթարյան հրատարակչատան կողմից և կոչվում են «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times»: Հատորները կազմել և խմբագրել են Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և ավստրալահայ Արա Քեթիբյանը։
Կազմողները հատորի միջոցով ժամանակագրական հերթականությամբ հասանելի են դարձնում Հայոց ցեղասպանության մասին փաստող ստվարածավալ նյութ՝ արժանահավատ լրատվություն, ականատեսների վկայություններ, հաղորդումներ և այլն։

Հատորների նյութն ընդգրկում է 1894-1896 թթ․ Համիդյան կոտորածները, Ադանայի կոտորածը, Հայոց ցեղասպանությունը և այդ կոտորածների անմիջական հետևանքները։

Առաջին հատորում ներկայացված են 1607 հոդվածներ, իսկ երկրորդում՝ 1059։

Հատորը մեծ ձեռքբերում է ինչպես ոլորտի մասնագետների, հետազոտողների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար։

Միջոցառման ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալ հեղինակների հետ, լսել նրանց մեկնաբանությունները, հարցեր ուղղել:

Մուտքն ազատ է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ