Հայտնի է, որքան է պատրաստվում վճարել Ռեալը Պոգբայի համար

am
haytni-e--orqan-e-patrastvoum-vjarel-reale-pogbayi-hamar

«Ռեալը» շուտով կարող է բանակցություններ սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի հարցով, հաղորդում է Goal. com-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Մադրիդում հույս ունեն, որ 26-ամյա կիսապաշտպանը մանչեսթերյան ակումբի ղեկավարությանը կհայտնի «Սանտյագո Բեռնաբեուում» կարիերան շարունակելու իր ցանկության մասին:

armsport.am-ի փոխանցմամբ՝ դրանից հետո «արքայական» ակումբը պատրաստ կլինի ֆրանսիացու համար առաջարկել 125 մլն եվրո. եթե «Մանչեսթեր Յունայթեդը» մերժի այդ առաջարկը, սակայն հետաքրքրություն ցուցաբերի բանակցությունների նկատմամբ, «Ռեալը» կկարողանա առաջարկը հասցնել 130 մլն եվրոյի՝ գումարած 15 մլն եվրո բոնուսների տեսքով:

Ավարտված մրցաշրջանում Պոգբան Անգլիայի առաջնության 35 խաղում դարձել է 13 գոլի (7-ը՝ 11 մետրանոցից) և 9 գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի»  հետ գործում է մինչև 2021 թվականի ամառը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ