Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հայտնի է, թե որ պետության քաղաքացիներին են ամենից շատ ճամփորդում

am
haytni-e--te-or-petoutyan-qaxaqacinerin-en-amenic-sat-jampordoum

Ամենաճանապարհորդող ազգ են ճանաչվել Միացյալ Թագավորության բնակիչները: Այս մասին ասվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) զեկույցում, հաղորդում է Lenta.ru-ն:

Ասոցիացիայի տվյալների համաձայն՝ Միացյալ Թագավորության մոտ 126 մլն քաղաքացի (աշխարհում բոլոր ուղեւորների 8,6%-ը) մեկնում է արտասահման ինքնաթիռով:

Երկրորդ տեղում են ամերիկացիները՝ 2018թ. մոտ 115 մլն ամերիկացի է ճանապարհորդել ինքնաթիռով:

Երրորդ տեղում են չինացիները (97 մլն ճանապարհորդ), չորրորդ տեղում՝ գերմանացիները (94 մլն), հինգերորդ տեղում՝ ֆրանսիացիները (գրեթե 60 մլն):

Մարտին Henley & Partners գործակալությունը հրապարակել էր անձնագրերի թարմացված ինդեքսը (երկրների վարկանիշային աղյուսակը, որոնց քաղաքացիները կարող են այլ պետություններ այցելել առանց վիզայի): Առաջատարների թվում էին Ճապոնիան, Սինգապուրն ու Հարավային Կորեան: Այդ երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի 189 պետություն մուտք գործել:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ