Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Հայտնի է ձախողված դիվերսիայի ժամանակ սպանված ադրբեջանցու անունը

am
haytni-e-caxoxvac-diversiayi-jamanak-spanvac-adrbejancou-anoune

Ինչպես հայտնել էր ՊԲ մամուլի ծառայությունը՝ սեպտեմբերի 22-ին ժամը 16:15-ի սահմաններում, Պաշտպանության բանակի առաջնագծի հարավ-արևելյան դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել է։

Ձախողված դիվերսիայի ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Աբդուլռահմանով Ռամին Շյովքեթ օղլուն (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu):

Սպանված զինծառայողի անունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, սակայն, որ զինծառայողը «պարզապես մոլորվել է ու հայտնվել միջդիրքային գոտում»։ Նշենք, որ ՊԲ–ն որևէ կորուստ չի ունեցել, նշում է Ռազմինֆո մասնագիտացված կայքը: 

Հավելենք նաև, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 31 կորստի մասին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ