Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը

am
haytni-e-hayastani-havaqakani-kazme

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը կկայանա ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը։

Հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդանյանը (82 կգ), Ալբերտ Եղիկյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130կգ)։

Թիմը մրցավայր կմեկնի Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ։ Մրցատեղի կմեկնի նաև մարզիչ Սամվել Գևորգյանը։ 

Ազատ ոճի ըմբիշներից ԱԱ-ում հանդես կգան Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։

Ազատ ոճի թիմը հանդես կգա Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ։ Բուդապեշտ կմեկնեն նաև մարզիչներ Էդգար Ենոքյանը և Ռաֆիկ Գոլեցյանը, ինչպես նաև Գևորգ Ալեքսանյանը՝ որպես մրցավար։

Լրահոս

Նմանատիպ նորություններ