Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

ՀԾԿՀ նոր անդամի ունեցվածքը. «Փաստ»

am
hckh-nor-andami-ounecvacqe-past

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր անդամ Սեդա Շահինյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ Ս. Շահինյանը հայտարարագրել է երկու բնակարան և երկու ավտոտնակ: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 000 000 ՀՀ դրամ, 18 000 ԱՄՆ դոլար և 1500 ֆունտ ստեռլինգ:

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 8 085 945 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 5 114 947 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 2 970 998 ՀՀ դրամը ստացված փոխառություններից (վարկեր): Սեդա Շահինյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է դարձել 2019թ. մայիսին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ