Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Հենրիխ Մխիթարյանի ամանորյա շնորհավորանքը

am es
henrix-mxitaryani-amanorya-snorhavoranqe

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական ուղերձ է հղել ամանորյա տոների կապակցությամբ: Իր ֆեյսբուքյան էջում նա մասնավորապես գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ: Թող 2019թ. բոլորիս համար լինի առողջության, նպատակների իրականացման և խաղաղության տարի:

Նոր տարում պետք է աշխատենք հասնելու շատ ավելի մեծ հաջողությունների և ձգտենք լինելու լավագույնը մեր սկսած գործում:

Մեր պատասխանատվությունն է նաև խրախուսել երիտասարդներին հասնելու այնքան հեռուն, ինչքան իրենց երազանքներն ու աշխատասիրությունը թույլ կտան: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր սահմանները պաշտպանող քաջ զինվորներին: Ապրենք այնպիսի երկրում, ուր պաշտպանված և երջանիկ է ամեն քաղաքացի: Մաղթում եմ բոլորիդ հաճելի ժամանց ձեր սիրելիների շրջապատում և ուրախ ՆՈՐ ՏԱՐԻ!»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ