Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է. Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիա

am es
henrix-mxitaryani-anvtangoutyoune-baqvoum-erasxavorvac-e-adrbejani-foutboli-federacianeri-asociacia

Ադրբեջանի Ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամաեդովը հայտարարել է, որ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում երաշխավորված է, եթե մասնակցի Ադրբեջանում տեղի ունենալիք Եվրոպայի Լիգայի եզրափակչի հանդիպմանը։ 

«Մեր կառավարական մարմիններն ՈՒԵՖԱ-ին երաշխավորել են. ոչ մի խնդիր անվտանգության ապահովման հետ չի լինելու: Դեռևս մինչ «Արսենալի» եզրափակչում հայտնվելը մենք հայտ էինք ստացել ՈՒԵՖԱ-ից երաշխավորության վերաբերյալ: 
Մեր իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները, Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում ապահովելու համար»,
- ասել է ԱՖՖԱ գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք,  ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել էր, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իրավունք ունի Բաքվում մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» դեմ՝ չնայած երկրների միջև լարվածությանը: «Ադրբեջանում մեծ սպորտային իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասնակցում էին հայ մարզիկները: Սպորտը քաղաքականությունից դուրս է», - հայտարարել էր  Աբդուլաևան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ