Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Հերթական նորագիրները ՌԱԿ շարքերում

am es
hertakan-noragirnere-rak-sarqeroum

Հատկապես այս օրերին¸ երբ գրեթե յուրաքանչյուր օր ծնվում է մի նոր կուսակցություն՝ զանազան ու զարմանազան անուններով¸ որոնց մտապահումն անգամ դառնում է գլուխկոտրուկ մեր շատ քաղաքացիների համար¸ ոմանց կարող է թերեւս զարմանալի թվալ¸ որ 97-ամյա մի կուսակցություն՝ Ռամկավար Ազատական կուսակցությունը¸ նորագիր անդամներով հարստացնում է իր շարքերը՝ գրեթե ամեն ամիս¸ առանց այդ մասին փողով ու թմբուկով աղմկահարելու։ Որպես հանգիստ ուժի կուսակցություն՝ ՌԱԿ-ը շարունակում է խտացնել իր շարքերը՝ անաղմուկ եւ հաստատակամ։

Այս անգամ հերթական 8 նորագիրների մուտքը կուսակցություն տեղի ունեցավ ՌԱԿ Կենտրոնական գրասենյակում¸ Կենտրոնական վարչության նիստից առաջ։ Դիմորդները անդամության դիմումները ներկայացրել էին շուրջ մեկ ամիս առաջ¸ ծանոթանալուց հետո ՌԱԿ ծրագիր-կանոնադրությանը։ Բոլորն էլ կենսափորձ ունեցող մարդիկ՝ որոնք նախապես անդամ չէին եղել որեւէ այլ քաղաքական կազմակերպության¸ բայց ունեն հասարակական կյանքի¸ հատկապես հասարակության մեջ առողջ ապրելակերպի¸ առողջ սննդառության ջատագովման մեծ փորձ եւ հմտություն։

Ուխտառության արարողությունը կատարվեց ավանդական կարգով՝ ՌԱԿ զինանշանի եւ դրոշի առջեւ¸ աջ ձեռքը վերեւ բարձրացնելով ու կրկնելով օրվա կնքահոր բարձրաձայնած երդման բառերը՝ <<ծառայել ազգիս եւ հայրենիքիս Սուրբ Դատին>>։

Ուխտառության արարողության ավարտին լրագրողիս համար առիթ ստեղծվեց հարց ուղղելու նորագիրներին¸ թե ի՞նչը մղեց նրանց անդամագրվելու կուսակցությանը։ Պարզվեց՝ նրանց բոլորին դուր էր եկել կուսակցության ոչ միայն գաղափարախոսությունը՝ լիբերալ-դեմոկրատական¸ այլեւ գործելակերպը՝ հանգիստ եւ անաղմուկ ծառայել ժողովրդին ու հայրենիքին՝ մշակույթով¸ գիտությամբ¸ ավանդապահ ընտանիքով¸ պետական հավասարակշիռ քաղաքականությամբ ու նախաձեռնողական ոգով։

Ի դեպ¸ բոլոր նորագիրներն էլ¸ տարբեր մասնագիտություններով¸ ունեն բարձրագույն կրթություն։

Ռ.Ա.

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ