Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հետաքրքիր միջադեպ Կոմիտասի կյանքից

am es
hetaqrqir-mijadep-komitasi-kyanqic

1911 թ. գարնան վերջին, եգիպտահայ համայնքի հրավերով, Կոմիտասը ժամանում է Ալեքսանդրիա: Կազմում է 135 հոգուց բաղկացած երգչախումբ ու սկսում փորձերը: Սովորեցնում է գավառի երգեր, որոնք նազելաշուք օրիորդներն անվանում են «անճոռնի»: Այդպիսի մի երգ է սովորեցնում, որտեղ կային այսպիսի բառեր.

Քաղհան կանեմ հո՜ բարով, 
Դոլմա կեփեմ բիբարով:

Օրիորդներն անսիրտ են երգում, նրանց համար խորթ էին «Դոլմա կեփեմ բիբարով» բառերը, որովհետև բիբարով դոլմա չէին կերել անգամ:

Կոմիտասը զայրանում է.
-Ա՜հ դուք զգացում չունի՞ք, չե՞ք կրնար երևակայել... Քիչ մը հոգի դրեք ձեր երգին մեջ:

Եվ նազուկ օրիորդները, երևակայելով, թե բիբարով դոլմա են ուտում, երգում են և այն էլ՝ հրաշալի...

Գարնան գութանը հանեցի,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Արտը բամբակ ցանեցի,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:

Քաղհան կանեմ հո բարով,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Տոլմա փաթթեմ բիբարով,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:

Աշնան անի լավ օրեր,
Յար, նայ, նայ, նայ, նայ, նա՜յ,
Բամբակ քաղեմ նուբարով,
Սոնա յար, նայ, նայ, նա՜յ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ