Հետաքրքիր փաստեր Էրմիտաժի մասին

am
hetaqrqir-paster-ermitaji-masin

Սանկտ Պետերբուրգում գտնվող զարմանահրաշ Էրմիտաժը ոչ միայն Ռուսաստանի հարստություններից մեկն է, այլև աշխարհի ամենահայտնի թանգարաններից է: Էրմիտաժում  ներկայացված են աշխարհի ամենահեղինակավոր նկարիչների աշխատանքները, որոնք  այնքան մեծ քանակությամբ են, որ նույնիսկ հարյուր այցի ընթացքում անհնար է տեսնել այդ ամենը:

Ներկայացնում ենք 10 հետաքրքիր փաստ Էրմիտաժի թանգարանի մասին.

 

1. Էրմիտաժը ընդգրկված է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների 20-յակում:

2. Էրմիտաժը հիմնադրվել է Եկատերինա II-ի պատվերով:

 

3. Էրմիտաժի սրահներում և պահոցներում շուրջ 3 միլիոն արվեստի գործ և համաշխարհային մշակույթի ժառանգություն համարվող հուշարձան կան:

4. Թանգարանային համալիրը 350 սրահներից է բաղկացած: Բոլոր սրահների միջով անցնելու համար պետք է հաղթահարել  24 կմ:

 

5. Էրմիտաժում առանձին սենյակում պահվում է Ռեմբրանդտի 24 կտավ: Սա Ռեմբրանտի  ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն է վերջինիս հայրենիքից՝ Նիդեռլանդներից դուրս:

6. Թանգարանի անվանումը ծագում է ֆրանսերեն hermitage բառից, որը նշանակում է «մենության վայր, ճգնարան»:

7. Ներկայում Էրմիտաժը ներառված է Ռուսաստանի ամենաշատ այցելվող թանգարանների հնգյակում:

 

8. Էրմիտաժը կտավների ամենամեծ պատկերասրահն է ամբողջ աշխարհում:

9. Էրմիտաժի գլխավոր մասնաշենքի՝ Ձմեռային պալատի տանիքում 176 քանդակ կա: Ճարտարապետը դրանք տանիքում է տեղադրել, որպեսզի ծխնելույզները տեսանելի  չլինեն:

10. Նախկինում Էրմիտաժի շենքերը վարդագույն, դեղին և կարմիր էին: Ներկայիս կանաչ գույն են ստացել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:

Լրահոս

Նմանատիպ նորություններ