Հետախուզվում էին առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

am
hetaxouzvoum-ein-aroxjoutyane-canr-vnas-patjarelou-hamar

Սեպտեմբերի 12-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Բագրատունյաց պողոտայից բերման են ենթարկել 55-ամյա Հրաչյա Թ.-ին, որը սեպտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի մեղադրանքով։

***

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 12-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 20-ամյա Արայիկ Ա.-ն, որը հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի և 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ