Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Հետևություններ, որ թողնում ենք ընթերցողին

heteoutyounner--or-toxnoum-enq-entercoxin

 

Այն պահից ի վեր, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ամերիկյան զինվորական ստորաբաժանումները Սիրիայից հեռացնելու պատրաստակամության մասին, իրավիճակն այս երկրում ավելի է սրվել: Իսկ վերջին օրերին պարզապես անբացատրելի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք, այնուամենայնիվ, փորձենք վերլուծել:

Ամենասարսափելին, իհարկե, թուրքական զորքերի կողմից Սիրիայի հյուսիսարևելքում իրականացվող վայրագություններն են այդ երկրի քուրդ բնակչության նլատմամբ: Բայց սա, ժողովրդական բառապաշառով ասած, «как раз» շատ լավ էլ բացատրելի է. ինչի է ընդունակ թուրքը, գոնե մեզ՝ հայերիս, բացատրել պետք չէ: Դժվար է հասկանալ և բացատրել մեկ այլ բան՝ թե որքան հեշտ, գրեթե առանց աչք թարթելու, գերտերությունները հանձնեցին քրդերին: Առաջին հերթին նկատի ունեմ ԱՄՆ-ը, քանի որ տարիներ շարունակ նրանք առնվազն բարեհաճությամբ են ընդունել քրդական անջատողական շարժումը  (խուսափում եմ օգտագործել «խրախուսել» եզրույթը): Ի դեպ, եթե չեք մոռացել, թուրքամերիկյան հարաբերություններում առաջացած վերջին լարվածության ֆորմալ պատճառներն էին, ըստ պաշտոնական Անկարայի բազմաթիվ հայտարարությունների, ԱՄՆ արտագաղթած կրոնական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը, որին թուրքերն ահաբեկիչ են համարում և ամերիկացիների կողմից քրդերին զենք վաճառելու՝ թուրքերի մշտական մեղադրանքները:

Մյուս կողմից, այս վերջին իրադարձություններին հստակ պատասխան չի տրվում Մոսկվայի կողմից, չնայած նրան, որ Ռուսաստանը կարծեք թե շարունակում է սատարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Բայց չէ որ նրա հպատակներն են այսօր զոհվում մեկ այլ պետության կողմից սուվերեն Սիրիայի տարածքում իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում:

Ավելի սրեց իրավիճակը հոկտեմբերի 13-ին Թուրքիայի նախագահի խորհրդական Աքթայի՝ վերջնագիր հիշեցնող հայտարարությունը.

«Եթե սիրիական բանակը, որ մինչ օրս չի կարողացել կոտրել իր տարածքում գտնվող ահաբեկչական կազմակերպության դիմադրությունը (նկատի ունի YPG), որը ցանկանում է մասնատել Սիրիան, սակայն պատրաստվում է և ընդունակ է պատերազմել թուրքական բանակի հետ, ապա՝ խնդրեմ»: Ի դեպ առաջարկում եմ հատուկ ուշադրություն դարձնել թուրքերի կողմից օգտագործած բանաձևին:

Եվս մեկ զարմանալի բան՝ և՛ ՌԴ-ն, և՛ ԱՄՆ-ը խուսափում են իրար մեղադրել այս իրավիճակի համար, համենայնդեպս, բացահայտ մեղադրանքներ չեն հնչում: Եվ սա է ամենակարևոր հետևությունը, որ անհրաժեշտ է անել: Մնացածը թողնում եմ ընթերցողի երևակայությանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ