Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի մասին

am en ru
hh-agn-xosnake-hapk-glxavor-qartouxari-teknacoui-masin

2020 թվի հունվարի մեկից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտանում Բելառուսի թեկնածուի նշանակման մասին կարող ենք ենթադրել, բայց չենք կարող պնդել: Երբ համապատասխան որոշում կկայացվի, այդ ժամանակ կկարողանանք պնդել, թե ինչ զարգացումներ կլինեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Բիշքեկում կայանալու է ՀԱՊԿ արտգործնախարարների նիստը, որի ընթացքում որոշվելու է կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

Նաղդալյանը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիսանում է կազմակերպության անդամ պետություններին սպասարկող քարտուղարության վարչական ղեկավարը, ով պատասխանատու է պետություններին սպասարկող քարտուղարության բնականոն գործունեության ապահովման և տեղում գործող մարմինների աշխատանքի համար: «Մենք գլխավոր քարտուղարի թեկնածությունը գնահատում ենք այն առումով, թե որքանով է նա կարող կառավարել քարտուղարությունը: Իսկ որոշումը կայացվում է բոլոր անդամ պետությունների կողմից, կոնսենսուսի հիման վրա»,- նշեց Նաղդալյանը:

Վերջինս հիշեցրեց, որ ՀԱՊԿ գլխավոր  քարտուղարի պաշտոնում նշանակումը կատարվում է ռոտացիոն կարգով, իսկ ռոտացիոն հաջորդ կարգը սկսվում է գալիք տարվա հունվարի մեկից: «Ըստ բնական կարգի՝ հաջորդը Բելառուսն է: Սակայն ինչ զարգացումներ կլինեն, քննարկվելու է  Բիշքեկում: Իսկ թե ինչ կլինի կամ ով կլինի, կիմանանք ՀԱՊԿ  խորհրդի որոշումից հետո, որը դեռևս չկա»:

Նաղդալյանը նշեց, որ Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին գնահատելու են միայն հետևյալ առումով, թե վերջինս առաջադրվելու դեպքում ինչպես է կարողանալու սպասարկել քարտուղարության բնականոն գործունեությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ