Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

ՀՀ ԱԻՆ-ի հսկողությամբ Երևանում այրվել է 30 հեկտար խոտածածկ տարածք

am
hh-ain-i-hskoxoutyamb-ereanoum-ayrvel-e-30-hektar-xotacack-taracq

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայրաքաղաքի տարածքներում հունիսի 18-ին իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է 30 հեկտար չոր խոտածածկույթ:

«Ստորև ներկայացնում ենք տվյալներ ըստ տարածքների՝ համաձայն կատարման ժամանակացույցի:

Ժ09:45-ից մինչև ժ. 14։39-ը ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Սարալանջի պողոտայում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 5000 քմ խոտածածկույթ։

Ժ.09։54-ից մինչև ժ. 13։19-ը ԵՓՎ թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Կարմիր բլուրի մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ:

Ժ. 13։20 մինչև ժ. 15։16-ը ԵՓՎ թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևանյան լճի հարակից տարածքում իրականացրել է հերթպահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ։

Ժ10։03-ից մինչև ժ14:47-ը ԵՓՎ թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Ամերիկայի փողոցում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 1,5 հա մոտ խոտածածկույթ:

Ժ10։05-ից մինչև ժ13։18-ը ԵՓՎ թիվ 6 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 4 հա խոտածածկույթ։

Ժ12։54-ից մինչև ժ.16։34-ը ԵՓՎ թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

Ժ13։30-ից մինչև ժ14։05-ը ԵՓՎ թիվ 6 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նոր Խարբերդի ամառանոցներում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 5000 քմ խոտածածկույթ։

Ժ.14։44-ից ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Նորքի այգիներում իրականացնում է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ