Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Մատենադարան-Գանձասար (լուսանկարներ)

am
hh-aj-patgamavornern-aycelel-en-matenadaran-gancasar-lousankarner

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և  սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Սոֆյա Հովսեփյանը, Հարություն Բաբայանը, Աննա Կոստանյանը, Վահագն Թեւոսյանը և Լիլիթ Ստեփանյանը հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ Արցախ կատարած պաշտոնական այցի ընթացքում այցելեցին Գանձասար: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարան-Գանձասար մշակութային կենտրոնից:

Պատգամավորները նախ շրջեցին Մաշտոցյան Մատենադարան -Գանձասարում, ծանոթացան Մատենադարանի մասնաճյուղի թանգարանային համալիրում ցուցադրվող ձեռագրերին, ապա այցելեցին Գանձասարի հռչակավոր վանական համալիրում:

 

Լուսանկարները՝ Մատենադարան-Գանձասար մշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ