Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

ՀՀ արտաքին պետական պարտքը նվազել է փոխարժեքների փոփոխության արդյունքում. տնտեսագետ

am
hh-artaqin-petakan-partqe-nvazel-e-poxarjeqneri-popoxoutyan-ardyounqoum-tntesaget

  ՀՀ կառավարության տեղեկացմամբ, 2019թ.-ի մարտի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 5 մլրդ 488 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 86.5 մլն դոլարով կամ գրեթե 2 տոկոսով։ 

Ի՞նչ գործոններ են նպաստել պարտքի նվազմանը: ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում  Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի մասնագետ Աննա Մակարյանը, նախ տեղեկացրեց, որ կենտրոնը ուսումնասիրել է իրավիճակը 2019թ.-ի փետրվարի 28-ի դրությամբ, ըստ որի, 2018թ.-ի տարեվերջի համեմատ ՀՀ կառավարության արտաքին պարտքը կրճատվել է 5.65 մլն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 4 միլիարդ 977 միլիոն ԱՄՆ դոլար:

Իսկ թե ի՞նչն է նպաստել պարտքի նվազմանը, Մակարյանն ասաց. «ՀՀ արտաքին պետական պարտքն արտահայտված է  արտարժույթով, ընդ որում, մեծ է ԱՄՆ դոլարով, SDR-ով և Եվրոյով ներգրաված միջոցների ծավալը։ Փոխարժեքների փոփոխության արդյունքում,  ՀՀ պետական պարտքի կառուցվածում կրճատվել է օտարերկյա արժույթով ներգրավված պարտքի վերագնահատված արժեքը։Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում  թեպետ ՀՀ պետական պարտքը աճել է՝ պայմանավորված ՀՀ ներքին պարտքի ավելացմամբ, սակայն հատկանշական է, որ ՀՀ արտաքին պետական պարտքը նվազել է»,- եզարփակեց տնտեսագետը:

Օրերս էլ ՀՀ կառավարությունն էր  ֆեյսբուքյան էջով տեղեկացրել, որ 2019թ.-ի մարտի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 5 մլրդ 488 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 86.5 մլն դոլարով կամ գրեթե 2 տոկոսով։ 

Կառավարությունը նաև կանխատեսում է՝ նախորդ տարի աշնանը Հայաստանի պետական պարտքը 2019 թվականին կավելանա շուրջ 200 միլիոն դոլարով՝ 7,1 միլիարդից հասնելով 7,3 միլիարդ դոլարի։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ