ՀՀ դեսպանի հանդիպումը ԵԱՀ ՆՊ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հետ

am
hh-despani-handipoume-eah-np-artaqin-haraberoutyounneri-mstakan-hancnajoxovi-naxagahi-het

Ապրիլի 17-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում ունեցավ ԵԱՀ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Քարիմ Դարվիշի (Karim Abdel Darvish) հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Քարիմ Դարվիշը շնորհավորեց Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծեց Եգիպտոսի հայ համայնքի կարևոր դերը երկու բարեկամ երկրներն առավել ամուր կապելու գործում։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ անձնապես մեծ համակրանք ունի հայ ժողովրդի նկատմամբ և ծանոթ է նրա պատմությանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Գրիգորյանը նշեց, որ Եգիպտոսը և եգիպտացիները հայ ժողովրդի պատմության ամենացավալի ժամանակաշրջանում օգնության ձեռք են մեկնել հայերին, հյուրընկալելով Ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայերի և Հայաստանը դա երբեք չի մոռանում։ Նա հավելեց, որ Եգիպտոսում հայերը մշտապես իրենց դրսևորել են որպես օրինպաշտ քաղաքացիներ` մեծ ներդրում ունենալով Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում։

Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խորացմանը, դեսպան Գրիգորյանն ու Քարիմ Դարվիշին երկուստեք կարևորեցին համապատասխան բարեկամության խմբերի սերտ աշխատանքների իրականացումը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ