Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ներկայացվել է Շվեդիայի կառավարության վավերացմանը

am en ru
hh-em-hamacaynagire-nerkayacvel-e-svediayi-karavaroutyan-vaveracmane

Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Այս մասին տեղեկացնում են Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից:

Հիշեցնենք. Հայաստան- Եվրմիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են 10 Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանի խորհրդարանը:

2018թ. մայիսի 16-ին Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկությամբ հավանության արժանացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի սատարման բանաձևի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հարակից բանաձևի նախագծերը։

2018թ. հունիսի 1-ից, համաձայն ՀԸԳՀ 385-րդ հոդվածի դրույթների, սկսվել է Համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը։

2018թ. հունիսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մասնակցեց ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստին: Կողմերը հատուկ նշեցին, որ սա առաջին հանդիպումն է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկման մեկնարկից հետո՝ ընդգծելով, որ Գործընկերության խորհուրդը հնարավորություն է ընձեռում ամփոփելու ընդհանուր օրակարգի իրագործման ներկա մակարդակը և նախանշելու համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատեցին համաձայնագրի նշանակությունը՝ որպես հարաբերությունների իրավական հիմքի, որը գործնականում ընդգրկում է բոլոր կենսական ոլորտները և համագործակցության շրջանակները:

2018թ. մայիսի 17-ին Երևանում կայացավ ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության ենթակոմիտեի 9-րդ նիստը, որի ընթացքում քննարկվեցին միգրացիային, թրաֆիքինգի դեմ պայքարին, արդարադատության համակարգի բարեփոխումներին, անձնական տվյալների պաշտպանությանը և այլ կարևոր ոլորտներին վերաբերող հարցեր։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ