Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ձկնաբուծության ոլորտի զարգացման հարցերը

am es
hh-gyouxatntesoutyan-naxararoutyounoum-qnnarkvel-en-cknaboucoutyan-olorti-zargacman-harcere

ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը մարտի 14-ին հանդիպել է ձկնաբուծության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արարատյան դաշտի ստորգետնյա ջրի պաշարները վերականգնելու համար ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման առավել արդյունավետ համակարգերի կիրառմանը, ձկնաբուծարանների արդիականացման միջոցով ձկնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտահանման շուկայում տեղական արտադրանքի մրցունակության ապահովմանը, ոռոգման նպատակներով ձկնաբուծարանների ջրի օգտագործման նպատակահարմարությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ ձկնաբուծարանների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և ընդլայնելու նպատակով ակնկալում են կառավարության աջակցությունը, ինչին ի պատասխան Գեղամ Գևորգյանն առաջարկել է օգտվել պետական օժանդակության շրջանակներում իրականացվող սուբսիդավորման ծրագրերից:

Անդրադարձ է կատարվել նաև օրգանական ձկնամթերքի արտադրության հնարավորությանը, որի համար, մասնակիցների հավաստմամբ, Հայաստանում առկա են բոլոր նախապայմանները։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ