Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

ՀՀ հումանիտար առաքելությունը բժշկական պարագաներ է նվիրաբերել Հալեպի Հայ ծերանոցին և հոսպիտալին

am es
hh-houmanitar-araqeloutyoune-bjskakan-paraganer-e-nviraberel-halepi-hay-ceranocin-e-hospitalin

ՀՀ հումանիտար առաքելության խումբը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, հուլիսի 13-ին և 15-ին Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ:
 
Ինչպես   տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայ ծերանոցի տնօրինությունը և սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների և դեղորայքի, ինչպես նաև Հայ ծերանոցում, «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք բժշկական այլ հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:
 
Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ Այուբին իր երախտագիտությունն է հայտնել հայ բժիշկներին՝ պատերազմի արհավիրքների արդյունքում տուժած սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար։
 
Հոսպիտալի պետը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ իշխանություններին, մասնավորապես, առողջապահական կառույցներին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ