Վահագն Դավթյան - Ռեքվիեմ

Դեր-Զորի քամին
Մանկան ոսկորից սրինգ էր սարքել
Եվ արշալույսի խաղաղության մեջ
Սուլում էր մահվան անմահ նվագներ:

Կարդալ Ամբողջը

ՀՀ իշխանությունները փաստում են՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը սակարկման ենթակա չէ․ մենք գոհ ենք․ Հյուսնունց (տեսանյութ)

hh-isxanoutyounnere-pastoum-en-arcaxi-joxovrdi-anvtangoutyoune-sakarkman-entaka-ce-menq-goh-enq-hyousnounc-tesanyout

Այսօր Արցախում քաղաքական ակտիվ գործընթացներ են իրականացվում, նախագահական և խորհրդարանական ընտրություններին մոտավորապես դեռ մեկ տարի կա, բայց ստեղծվում են նոր քաղաքական ուժեր, իսկ եղածներն էլ փորձում են ավելի ակտիվ գործունեություն ծավալել։ Արցախի ներքաղաքական զարգացումների մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը։

Պատգամավորի խոսքով, այսօր կուսակցությունները սկսել են ընդլայնել իրենց գործունեության շրջանակները․ «Կուսակցական շինարարություն է սկսվել՝ կառույցների վրա աշխատանք, անդամակցության խնդիրներ, ծրագրերի ներկայացում: Մեկ անգամ նշել եմ և կրկնում եմ, որ ոչ թե շուտ ենք սկսել այս գործընթացը, այլ ուշացել ենք, որովհետև այսօր մեր քաղաքական միտքը հետ է քաղաքական այն գործընթացներից, որոնք կյանքը մեզ թելադրում է։ Այսօր քաղաքացին պետք է օրակարգ ունենա, ընտրությունների միջոցով մասնակցի իշխանության ձևավորմանը, և այդ քաղաքացուն մենք ինքներս պետք է պատրաստենք»։

Հյուսնունցի դիտարկմամբ, նոր կուսակցություններ բացելով մարդիկ քաղաքական դաշտում աշխատելու հայտ են ներկայացնում․ «Նախ իրենք պետք է ապացուցեն, որ ունակ են, ներկայանալի են, ինչ-որ բան ունեն։ Այսինքն, կյանքը ցույց է տալու՝ ով ինչի է ընդունակ, բայց, ի վերջո, ընտրություն կատարողը ժողովուրդն է»։

Մեր զրուցակիցը անդրադարձավ նաև այն կանխատեսումներին, թե Արցախի խորհրդարանում ներկայում մեծամասնություն կազմող «Հայրենիք» խմբակցությունն ինչ դիրք կունենա ընտրություններից հետո ԱԺ-ում: Այս հարցի վերաբերյալ պատգամավորը նշեց․ «Մենք կանխատեսում չունենք, մենք նպատակ ունենք։ Հիմնականում որպես առաջադեմ և առաջատար ուժ, ամեն ինչ անելու ենք, որպեսզի 2020 թվականին ընտրություններն ավելի թափանցիկ և ավելի կազմակերպված լինեն, ապա ամեն ինչ անելու ենք, որպեսզի միջազգային հանրությունը ևս մեկ անգամ արձանագրի՝ Արցախն այլևս ետդարձի ճանապարհ չունի, իսկ ժողովրդավարական համակարգը՝ այլընտրանք։ Մենք սրանով պետք է տարբերվենք Ադրբեջանի տոտալիտար ռեժիմից: Իսկ միջազգային հանարությունը պետք է ընդունի, որ Արցախը, որպես ժողովրդավարական արժեհամակարգ կրող երկիր, տոտալիտար Ադրբեջանի հետ որևէ առնչություն չունի»։

Արտաքին հարաբերությունների մասին խոսելիս Ռուդիկ Հյուսնունցը նշեց, որ Հայաստանի իշխանության ներկայիս արտաքին քաղաքականության վեկտորը շատ ճիշտ ուղղությամբ է ընթանում․ «Միայն ողջունելի է այսօրվա գործող իշխանությունների արտաքին քաղաքականությունը, համաձայն որի՝ արցախցի ժողովուրդն ինքն է որոշելու իր ինքնորոշման իրավունքը: Նրանք փաստում են, որ ի վերջո Արցախի ժողովրդի անվտանգությունը, ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ, և այս առումով մենք միայն գոհ ենք»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ