Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը

am
hh-mardou-iravounqneri-pastpani-ouxerce

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առիթով։ 

Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, սեփական ինքնության բարձր գիտակցությունն ու պատմական պատասխանատվությունն են մեզ հասցրել Հայաստանի անկախ Հանրապետություն։

Հպարտությամբ գիտակցելով հայոց պետականության նվիրական արժեքը՝ պետք է զարգացնենք այն, կերտենք մեր առաջընթացի ճանապարհը բոլորիս միավորված ջանքերով, ապահովենք իրավունքի գերակայություն, պետության հանդեպ բարձր պատասխանատվություն և անվերապահ հարգանք իրավունքների ու ազատությունների նկատմամբ: 

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի առաքելությամբ շարունակելու եմ գործադրել առավելագույն ջանքեր մեր երկրում իրավունքների հուսալի պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելու համար՝ որպես հզոր պետականության կարևոր գրավական: 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և հզոր ապագա:

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ