Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

ՀՀ-ն Ազգերի լիգայից կարող է մինչեւ 1.5 մլն եվրո ստանալ. ՈՒԵՖԱ-ն ավելացրել է բոնուսները

am
hh-n-azgeri-ligayic-karox-e-minceu-15-mln-evro-stanal-ouefa-n-avelacrel-e-bonousnere

ՈՒԵՖԱ-ն ավելացրել է ազգերի լիգային մասնակցող ընտրանիների պարգեւավճարները: Թիմերը նախապես որոշված գումարից 50%-ով ավելին են ստանալու: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցաշարին միայն մասնակցելու համար կստանա 750 հազար եվրո:

Այդքան գումար են ստանալու Ազգերի լիգայի՝ ամենացածր վարկանիշ ունեցող թիմերի D դիվիզիոնում ընդգրկված բոլոր 16 թիմերը: Խմբում առաջին տեղը գրաված հավաքականը կստանա եւս 750 հազար եվրո: Այսինքն՝ եթե ՀՀ-ն D դիվիզիոնի 4-րդ խմբում առաջին տեղը գրավի, պարգեւավճարները կհասնեն 1.5 մլն եվրոյի:

D դիվիզիոն (թիմերը՝ այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակում իրենց զբաղեցրած դիրքերով)

Խումբ 1

Վրաստան 6 միավոր

Անդորրա 2

Լատվիա 1

Ղազախստան 1

Խումբ 2

Լյուքսեմբուրգ 6

Բելառուս 4

Մոլդովա 1

Սան Մարինո 0

Խումբ 3

Կոսովո 4

Ֆարերյան Կղզիներ 3

Ադրբեջան 2

Մալթա 1

Խումբ 4

Մակեդոնիա 6

Հայաստան 3

Լիխտենշտեյն 3

Ջիբրալթար 0

A դիվիզիոնի մասնակից թիմերի պարգեւավճարը 2.25 մլն եվրո է, B դիվիզիոնինը՝ 1.5 մլն, C դիվիզիոնինը՝ 1.125 մլն: A դիվիզիոնի խմբերի հաղթողները կստանան եւս 2.25 մլն եվրո, B դիվիզիոնի հաղթողները՝ եւս 1.5 մլն, C դիվիզիոնի հաղթողները՝ եւս 1.125 մլն:

Ինչպես հայտնի է, A դիվիզիոնի հաղթողները վիճարկելու են Ազգերի լիգայի մրցանակային տեղերը: Չեմպիոնը կստանա եւս 6 մլն եվրո, արծաթե մեդալակիրը՝ եւս 4.5 մլն, բրոնզե մեդալակիրը՝ եւս 3.5, 4-րդ տեղը գրաված թիմը՝ եւս 2.5 մլն: Ստացվում է, որ Ազգերի լիգայի հաղթողը արդյունքում կստանա 10.5 մլն եվրո:

Լրահոս

Նմանատիպ նորություններ