Ազգը չպիտի կորցնի իր արմատը, այն ազգը, որը մոռանում է իր պատմությունը, իր կենսագրությունը՝ հեռու է քաղաքակիրթ լինելուց

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Հայաստանը շրջափակելու ադրբեջանական երազանքը և մեզ համար կարևոր Իրան-Հայաստան երկաթուղային ծրագիրը

hh-n-srjapatelou-adrbejanakn-erazanqe-e-mez-hamar-kareor-iran-hayastan-erkatouxayin-cragire

Շրջանցել Հայաստանն ամեն գնով. այս գաղափարը Ադրբեջանի համար դարձել է պետական քաղաքականության կարևորագույն մաս, ինչը, թերևս հսկայական ֆինանսական ծախսեր է պահանջում այդ պետությունից, սակայն վերջինս գնում է դրան, այն ներկայացնելով որպես իր՝ Հայաստանը «շրջապատելու» քաղաքականության կարևորագույն բաղադրիչ։

Բազմիցս առիթ ունեցել եմ գրելու այս մասին, որ ՀՀ-ն շրջանցելը չի տալիս Ադրբեջանին տնտեսական առավելություն, Հայաստանին էլ չի կարող վնասել տնտեսապես։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, իսկ հետագայում Բաքու-Էրզրում գազամուղի կառուցումը Ադրբեջանին բավականին թանկ արժեցավ և վերջինս ամենահամեստ հաշվարկներով ծախսեց լրացուցիչ 3 մլրդ դոլար այս ծրագրերը իրականացնելու համար։ Հետագայում, դեպի Կարս երկաթգծի կառուցումը, նախատեսված 200 միլիոնի փոխարեն, արժեցավ 800 մլն դոլար: Սակայն Բաքուն այս գործընթացը, պետության ներքին լսարանին հրամցնում էր, որպես ՀՀ շրջապատման գործում կարևորագույն քայլ։

Ըստ ադրբեջանական պրոպագանդայի, այս ծրագրերի իրականացմամբ Հայաստանը հայտնվում է իրենց «շրջապատման» մեջ։ Այս հայտարարություններին, հենց այդ պետության, քիչ, թե շատ մտածելու ունակ փորձագետները, ծաղրանքով էին վերաբերվում, նշելով, որ փակ սահմանների պայմաններում, այս ծրագրերը չեն կարող վնաս հասցնել Հայաստանին։

Նշենք, որ այդ պրոպագանդային «զոհ» էին գնում հատկապես Հայաստանյան, այսպես կոչված «փորձագետները», որոնք կրկնելով ադրբեջանական քարոզչության դոգմաները մեր լսարանին փորձում էին համոզել, որ ՀՀ-ն հայտնվում է շրջապատման մեջ։ Քաղաքական հիմնավորմամբ իրականացվող այս ծրագրերը չունեն տնտեսական որևիցե բացատրություն և իրականացվում են բավարարելու համար ներքին լսարանի հայատյացության մարմաջը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այս քաղաքականության շարունակման տրամաբանությամբ` պաշտոնական Բաքուն ձեռնամուխ է լինում Կարս-Նախիջևան նոր երկաթգծի կառուցման գործընթացին։ Հասկանալի է, որ տնտեսական առումով սա Ադրբեջանին բավականին թանկ կնստի, սակայն Հայաստանին «շրջապատելու» կեղծ թեզի առաջ մղման և ներիքն լսարանին բավարարելու համար Բաքուն պատրաստ է կատարել հերթական նմանատիպ ծախսը, ինչը կարող է տեղավորվել միայն Ալիևյան կլանի հայտյացության քաղաքականության մեջ, սակայն տնտեսապես չի կարող վնասել մեր պետությունը։

Անդրադառնամ նաև ՀՀ-ի երկաթուղային համակարգին. գերկարևոր եմ համարում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը։ Վերջին տարիներին այս հարցում ինչ- որ աշխատանքներ իրականացվել են և նույնիսկ հայտարարվել, որ այդ նախագիծը կարժենա 3․5 մլրդ դոլար։ Թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, սակայն պարզ է, որ գնից անկախ` այն պետք է իրականացվի։ Աշխարհի շատ երկրների նմանատիպ ռազմավարական նշանակության ծրագրերի իրականացման համար նույնիսկ ստեղծվում են պետական ընկերություններ, որի բաժնետոմսերը զանգվածաբար վաճառում են բնակչությանը, որոնք իրենց ներդրումներով նպաստում են նման ծրագրի իրականացմանը։

ՀՀ ներկայիս իշխանությունները, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում, կարող են գնալ այս ճանապարհով ու հասնել Հայաստանի համար կենսունակ այդ նախագծի իրականացմանը։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ