Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

ՀՀ պաշտպանության նախարարն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

am es
hh-pastpanoutyan-naxararn-amn-despani-het-qnnarkel-e-olortoum-hamagorcakcoutyan-harcer

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումների արդյունքներն ու պլանավորված աշխատանքների հետագա ընթացքը` դրանք առավել թիրախային և արդյունավետ դարձնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ