Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն ընդունել է ԵԱՀԿ պատվիրակությանը

am
hh-pn-mardou-iravounqneri-e-barevarqoutyan-kentroni-petn-endounel-e-eahk-patvirakoutyane

Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ԵԱՀԿ պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման և զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության վերաբերյալ մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է համագործակցությունը նշված հարցերի շուրջ և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ