Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

ՀՀ ՊՆ «Զինառ» և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ընկերությունները համագործակցության հուշագիր են ստորագրել

am en es ru
hh-pn-zinar-e-rd-pn-voentorg-enkeroutyounnere-hamagorcakcoutyan-housagir-en-storagrel

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 24-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Վոենտորգ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Վլադիմիր Պավլովի գլխավորությամբ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` սննդի, առևտրակենցաղային սպասարկման ոլորտի, ինչպես նաև ռազմահայրենասիրական նախագծերի զարգացման և «Արմենիան Արմի» («Armenian Army») և «Արմիա Ռոսսիի» ապրանքանիշների զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է ՀՀ ՊՆ «Զինառ» ՓԲԸ-ի և ՌԴ ՊՆ «Վոենտորգ» ԲԸ-ն միջև համագործակցության հուշագիր:

Աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ պատվիրակությունն այցելել է նաև ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան, ինչպես նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ