Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

ՀՀ տասը քաղաքացիներ կսովորեն Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում

am
hh-tase-qaxaqaciner-ksovoren-sousii-eznik-mozyan-arhestagorcakan-ousoumnaranoum

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի և բարերար Սևան Թորոսյանի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Հուշագրի նպատակն է՝ Եզնիկ Մոզյան ուսումնարանում ՀՀ տասը քաղաքացիների համար ապահովել ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ կրթություն:

Համաձայն հուշագրի՝ բարերար Սևան Թորոսյանը պարտավորվում է վերոնշյալ տասը քաղաքացիների ուսումնառությունը կազմակերպելու համար տարեկան տրամադրել 5.610.000,00 ՀՀ դրամ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ