Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

ՀՀ վարչապետը և ԻԻՀ նախագահը հեռախոսազրույց են ունեցել համագործակցության մի շարք հարցերի շուրջ

am en es ru
hh-varcapete-e-iih-naxagahe-heraxosazrouyc-en-ounecel-hamagorcakcoutyan-mi-sarq-harceri-sourj

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ