Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

ՀՀ վարչապետի ընդունելությունը Լոս Անջելեսում այնքան էլ «քաղցր» չի լինի. քաղաքագետ (տեսանյութ)

am
hh-varcapeti-endouneloutyoune-los-anjelesoum-aynqan-el-qaxcr-ci-lini-qaxaqaget-tesanyout

Օրեր անց կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Ամերիկայի Միցայալ Նահանգներ, որի շրջանակում նախատեսված է հանդիպում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, սակայն քաղաքական հանդիպումներ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կարծես թե, ծրագրված չեն:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հարցին ի պատասխան քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը նկատեց, որ դժվար էր ակնկալել բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրերին. «Դա հնարավոր չէ, որոբվհետև դուք չեք պատկերացնի, թե ինչ է  կատարվում Նյու Յորքում այդ օրերին: Այդ ահռելի քաղաքն ուղղակի պարալիզացվում է, 100-ավոր պատվիրակությունններ են ժամանում: Մյուս կողմից, հասկանում ենք, որ Հայաստանը միջազգային ասպարեզում այդքան էլ կարևոր պետություն չէ, և Նիկոլ Փաշինյանին որևէ ամերիկյան պաշտոնյա, հատկապես առկա ոչ լավ հարաբերությունների ֆոնին, չէր ընդունի»,- կարծիք հայտեց քաղաքագետը:

Նա ընդգծեց նաև, որ նման հանդիպումները ինքնանպատակ չեն կարող լինել, և Փաշինյանի իշխանությունն այս պահին ԱՄՆ ղեկավարության հետ խոսելու թեմա չունի. «Միգուցե իրենք ունեն ինչ-որ բաներ ասելու կամ խնդրելու , բայց ԱՄՆ-ի իշխանությունը դա լուրջ չի համարում թերևս»:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հայ համայնքի հետ հանդիպումներին, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ վերջին շրջանի զարգացումների ֆոնին դժվար է ակնկալել, որ այդ հանդիպումները շատ ջերմ կանցնեն:

«ԱՄՆ-ի հայության մի մասը զայրացած է Ամուլսարի հարցով: Ընդհանրապես, Կալիֆորնիայի հայությունը Հայաստանի ժողովրդի արտապատկերին է, քանի որ մեծամասնությունը վերջին տարիներին Հայաստանից հեռացածներն են, և այն, ինչ զգում են հայաստանցիները Հայաստանում, նույնն էլ զգում են հայերը Կալիֆորնիայում: Ընդ որում, հին սփյուռքահայերն էլ ներկայում բավական ինտեգրված են հայաստանյան լրատվական դաշտին և լավ պատկերացնում են, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում: Հետևաբար, կարծում եմ շատ քաղցր չի լինի վարչապետի ընդունելությունը Լոս Անջելեսում»,- ասաց նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ