Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

ՀՀ վարչապետի խոսուն ժեստը՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ (լուսանկար)

am
hh-varcapeti-xosoun-jeste-aliei-het-handipman-jamanak-lousankar

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արարողակարգային հատվածում լուրջ և հավասարակշռված տեսք ուներ: Այն պահին, երբ երկու կողմերի լրատվամիջոցներն ակտիվորեն լուսանկարում էին հանդիպող կողմերին, ուշադրության արժանացավ Փաշինյանի ժեստը (տե՛ս լուսանկարները):

Քաղաքական գործչի կողմից կիրառվող այս ժեստը կոչվում է «ձեռքերի տնակ» (մատների ծայրերը միացած են, ափերը՝ ոչ): Այն հատուկ է ինքնավստահ մարդկանց կամ նրանց, ովքեր ձգտում են երևալ այդպիսին: Հոգեբանները նշում են, որ այս ժեստը խորհրդանշում է ինքնավստահություն, սեփական կոմպետենտության ընդգծում: Ժեստը կարող է նշանակել խոհեմություն՝ կարևոր որոշում կայացնելիս կամ ավելի մեծ հետաքրքրություն զրուցակցի խոսքերի հանդեպ:

«Ձեռքերի՝ տնակ» ժեստը պոզիտիվ էմոցիա առաջացնող ազդակ է համարվում։ Այն վճռականություն, հեղինակություն արտահայտելու միջոց է և կիրառվում է դիմացինի մոտ վստահություն առաջացնելու համար։ Այս ժեսը հատկապես շատ է կիրառում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Բերենք մի հետաքրքիր օրինակ՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների պատմությունից: 2015 թ-ի դեկտեմբերի 19-ին Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացավ ՀՀ և Ադրբեջանի նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը, որը տեղի էր ունենում սահմանային գերլարվածության պայմաններում։ Լուսանկարից ակնհայտորեն երևում էր նախագահների ձեռքերի փակ ժեստրը, որը վկայում էր այն մասին, որ հանդիպումը հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արդյունավետ չի լինելու։ Այդպես էլ եղավ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ