Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

ՀՀ վարչապետն անակնկալ այցելել է «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան

am
hh-varcapetn-anaknkal-aycelel-e-ter-xazaryanneri-mikroarvest-tangaran

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է հանրահայտ միկրոքանդակագործ Էդուարդ Ղազարյանի թոռը` Էդուարդ Տեր-Ղազարյանը։

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանի այսօրվա առաջին այցելուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Անսպասելի եկավ, տոմս գնեց, ինչպես մեր բոլոր այցելուները: Մնացածն էլ տեսնում եք՝ էքսկուրսիա, գրառում տպավորությունների գրքում և ավանդական սելֆի...»,– գրել է նա։

Տեր–Ղազարյանը հրապարակել է թանգարան այցելած Փաշինյանի լուսանկարները։


Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ