ՀՀ զինված ուժերը ՌԴ-ում մասնակցում են միջազգային բանակային խաղեր 2019-ին

am
hh-zinvac-oujere-rd-oum-masnakcoum-en-mijazgayin-banakayin-xaxer-2019-in

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են «Տանկային բիաթլոն», «Դաշտային խոհանոց» և «Կարգապահության պահապան» մրցաձևերին: Կրակային մրցափուլում փայլուն հանդես են եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող հայ խոհարարները` միաժամանակ կրակ արձակելով թիրախների ուղղությամբ: «Դաշտային խոհանոց» մրցաձևում հայկական թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը: Օգոստոսի 7-ին անցկացվել են մրցաձևերի հաջորդ փուլերը՝ վարժանքների կատարմամբ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից: 

«Տանկային բիաթլոն» մրցաձևում հինգերորդից ութերորդ տեղերի համար համառ պայքար է ընթանում:  Կիսաեզրափակիչ էստաֆետի կազմում հայտնվելու հնարավորություն ունեն առաջին դիվիզիոնի բոլոր թիմերը` Հայաստանը, Վենեսուելան, Իրանը, Ղրղզստանը, Մոնղոլիան, Սերբիան և Սիրիան:

Չինաստանում անցկացվող  «Անվտանգ միջավայր» մրցաձևը կմեկնարկի օգոստոսի 8-ին, իսկ  «Վարպետ-Զինագործ» մրցաձևում հայկական թիմը զբաղեցրել է 6-րդ տեղը:

Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են «Զորային հետախուզության գերազանցիկներ» մրցաձևին, Բելառուսի Հանրապետությունում՝ «Դիպուկահարի բնագիծ», Ուզբեկստանում՝ «Ռազմաբժշկական էստաֆետա» մրցափուլերին, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ «Ճանապարհային պարեկ» մրցաձևին:

Ղազախստանի Հանրապետությունում մեկնարկել են «Վստահ Ընդունում» և «Հրետանու կրակի վարպետ» մրցաձևերը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության կողմից 2013 թ. կազմակերպված «Տանկային Բիաթլոն» մրցույթը հիմք դրեց Միջազգային բանակային խաղերի:

2013թ. մրցույթին մասնակցում էին 4 թիմեր Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ռուսաստանից: Մրցույթի հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը: Մրցույթի առաջին փորձը դրական արձագանք ստացավ 11 երկրների ռազմական գերատեսչություններում, իսկ հաջորդ 2014թ. մասնակցության հայտ ներկայացրեց 48 տանկային անձնակազմ՝ 12 երկրից: Չորս հիմնական հավաքականներին միացան Անգոլայի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Չինաստանի, Քուվեյթի, Ղրղզստանի, Մոնղոլիայի և Սերբիայի թիմերը:

Մրցույթի հաղթողներն ու մրցանակակիրներն էին Ռուսաստանի, Հայաստանի և Չինաստանի ազգային հավաքականները: 2015-ին «Տանկային Բիաթլոն» մրցույթը դարձավ միջազգային բանակի խաղերի մաս:

Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում 2014թ. անցկացված միջազգային մրցույթում Հայաստանի տանկիստները թիմային հաշվարկով  գրավեցին երկրորդ տեղը՝ որպես մրցանակ ստանալով 1 միավոր Տ-90Ս տանկ։

Լրահոս

Նմանատիպ նորություններ