Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

ՀՀ զինված ուժերի 10 հոգանոց ստորաբաժանումը մասնակցել է Ուելսում անցկացվող վարժանքին

am
hh-zinvac-oujeri-10-hoganoc-storabajanoume-masnakcel-e-ouelsoum-anckacvox-varjanqin

ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության 10 հոգանոց ստորաբաժանումը հոկտեմբերի 5-ից 19-ին մասնակցել է Ուելսում անցկացվող Քեմբրիան Փաթրոլ վարժանքի նախապատրաստական ծրագրին և բուն վարժանքին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Քեմբրիան Փաթրոլը աշխարհում ամենամեծ վարժանք-մրցույթն է, որն անցկացվում է 1959 թվականից Ուելսի 160-րդ հետևակային բրիգադի կողմից: Երկօրյա բուն վարժանքի ընթացքում տասնյակ երկրների թիմեր, կիրառելով մարտավարական հմտություններ և ֆիզիկական մեծ ջանքեր, պետք է հաղթահարեն 60 կիլոմետրանոց տարածք` մանևերելով վարժանքի անհատական սցենարի համաձայն: Մրցույթի մասնակիցների մոտ մեկ երրորդը սովորաբար չի կարողանում ավարտել վարժանքը: Հաղթահարելով ամբողջ տարածությունը և հավաքելով համապատասխան միավորներ, թիմերը ստանում են Քեմբրիան Փաթրոլը հաղթահարելու հավաստագիր:

Այս տարի վարժանքին մասնակցել են 36 երկրների թիմեր: ՀՀ զինված ուժերի թիմը գիշերային և ցերեկային պայմաններում հաջողությամբ հաղթահարելով ինքնաշեն պայթուցիկ միջոցների, քիմիական, կենսաբանական և ռադիոլոգիական արգելքները, կիրառելով վիրավորների տարհանման, հետախուզական, ջրային տարածությունների հաղթահարման հնարքներ, հավաքել են բավարար միավորներ և արժանացել Քեմբրիան Փաթրոլի հավաստագրի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ