Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

ՀՀ զորամասերից մեկում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել

am ru
hh-zoramaseric-mekoum-19-amya-zincarayoxi-di-e-haytnabervel

ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է 2000 թվականին ծնված Համիկ Վարդանյանի դին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000 թվականին ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքներն ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին»,- գրել է Հովհաննիսյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ