Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

ՀՀ–ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստի վերաբերյալ քննարկում (տեսանյութ)

am
hhem-moutqi-artonagreri-dyouracman-harcerov-hamatex-komitei-5-rd-nisti-veraberyal-qnnarkoum-tesanyout

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, որը համանախագահում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության մուտքի արտոնագրերի քաղաքականության և փաստաթղթերի անվտանգության բաժնի պետի տեղակալ Դիեդերիկ Պալմանը։

Կողմերն ընդգծեցին ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման գործընթացում գրանցված առաջընթացը և քննարկեցին հետագա քայլերը՝ ուղղված Համաձայնագրի լիարժեք իրագործման և արդյունավետության առավել բարձրացմանը։ Նրանք նաև քննարկեցին համապատասխան վիճակագրությունը, ինչպես նաև բարձրացրին Համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր՝ մասնավորապես, հաշվի առնելով ԵՄ անդամ պետությունների հյուպատոսություններից/վիզաների կենտրոններից մուտքի արտոնագրերի համար դիմելու և ստանալու գործընթացում առկա դժվարությունները:

Ներկայացվեցին համապատասխան ոլորտներում արձանագրված վերջին դրական փոփոխությունները և միտումները։

Ընդգծվեց փոխադարձ ջանքերի շարունակական գործադրման կարևորությունը` ուղղված քաղաքացիների շարժունակության խթանմանը, անկանոն միգրացիայի դեմ պայքարին և պատեհ ժամանակին Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի դիտարկմանը։  

q

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ