ՀՀԿ-ից 1-2 հոգի հնարավոր է լինեն «Իմ քայլը» դաշինքի ցուցակում. Նիկոլ Փաշինյան

am
hhk-ic-1-2-hogi-hnaravor-e-linen-im-qayle-dasinqi-coucakoum-nikol-pasinyan

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակում կլինեն նաև այլ կուսակցություններ ներկայացնող անձինք:

ԱԺ նիստից հետո լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե այդ անձանց կազմում կլինե՞ն ՀՀԿ-ից ներկայացուցիչներ: Վարչապետ չբացառեց դա՝ նշելով. «Հնարավոր է՝ 1-2 հոգի լինեն այդ կուսակցությունից»:

Շիրակ Թորոսյանը, օրինակ, չի բացառել, որ կլինի Ձեր ցուցակում՝ նկատեցին լրագրողները: Ի պատասխան վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Ես էլ չեմ բացառում»:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցանկանում է մասնակցել «Իմ քայլը» դաշինքով, իսկ դաշինքի ցուցակը կգլխավորի հենց ինքը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ