Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հիացած եմ տեխնոլոգիական ոլորտի հայ տաղանդներով.«Աթոս» ընկերության փոխնախագահ

am
hiacac-em-texnologiakan-olorti-hay-taxandnerovatos-enkeroutyan-poxnaxagah

«VivaTech 2019»  միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում Տրանսպորտի կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել «Աթոս» (Atos) ծրագրային ապահովում իրականացնող ընկերության առեւտրային գծով տնօրեն, ընկերության փոխնախագահ Ռոբերտ Վասոյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Հակոբ Արշակյանը «Աթոս» ընկերության փոխնախագահին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած պետական քաղաքականությունը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարը տեղեկացրել է նոր ձեւավորվող՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության ձեւավորման մասին, մանրամասնել այդ ուղղությամբ իրականացվող  կառուցվածքային եւ ծրագրային այն փոփոխություններ, որոնց արդյունքում բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում զարգացում կունենա:

Ռոբերտ Վասոյանը կարեւորելով տեխնոլոգիական ոլորտի զարգացման ուղղված  ՀՀ իշխանությունների ջանքերը՝ անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժին։

Նա նշել է. <<Մի քանի տարի առաջ եմ եղել  Հայաստանում ու հիացած եմ հայ տաղանդներով, եւ որ տեխնոլոգիական ոլորտի հայկական ընկերություններն իրենց տաղանդավոր մասնագետներով կարող են համեմատվել աշխարհի ցանկացած երկրի հեղինակավոր այն ընկերությունների հետ, որոնք աշխատում են Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Սիլիկոնյան հովտում>>։

«Աթոս» ընկերության փոխնախագահը նաեւ իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու, իր ներդրումն ունենալու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, աջակցելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր նախագծերին։ Նա ընդգծել է, որ միացյալ ուժերով հայկական տեխնոլոգիական ներուժը կարող է դառնալ առաջատարն ամբողջ աշխարհում։

Շնորհակալություն հայտնելով աջակցության եւ համագործակցության առաջարկի համար՝ Հակոբ Արշակյանը Ռոբերտ Վասոյանին հրավիրել է մասնակցելու  հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019)։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ